Մատչելիության հղումներ

Ծանր մարտեր Մարիուպոլում


Ուկրաինա - Գնդակոծությունների հետևանքով ավերված տուն Մարիուպոլին մերձակա Սարտանա գյուղում, 17-ը օգոստոսի, 2015թ․
Ուկրաինա - Գնդակոծությունների հետևանքով ավերված տուն Մարիուպոլին մերձակա Սարտանա գյուղում, 17-ը օգոստոսի, 2015թ․

Ուկրաինայի հարավ-արևելքում՝ Մարիուպոլ քաղաքի տարածքում օդուժի գործադրմամբ ծանր մարտեր են:

Եվրամիությունը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումները՝ կոչ անելով հետևել Մինսկի համաձայնագրին:

Գերմանիայի արտգործնախարարությունն իրավիճակը գնահատել է պայթյունավտանգ և հրատապ քննարկման կոչ արել:

Ուկրաինայի դատախազությունը անցած գիշեր Մարիուպոլի տարածքում գնդակոծությունների և հրթիռակոծությունների կապակցությամբ հարուցել է քրեական գործ՝ ահաբեկչության հոդվածով:

Դատախազության տվյալներով, զոհվել է երկու մարդ, վեցը վիրավոր են, այդ թվում՝ տասնամյա երեխա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG