Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ՝ 40-ամյա Գեորգի Մկրտչյանի մահվան դեպքի առթիվ, հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Օգոստոսի 16-ին` ժամը 07:10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի Այգիներ թիվ 282 ա հասցեում ինքնասպան է եղել իր որդին: Դեպքի վայրի զննությամբ՝ նշված բակային տարածքում հայտնաբերվել է 1975 թվականին ծնված Գեորգի Մկրտչյանի դին` գլխի ճակատային հատվածում անհարթ եզրերով լայնաբացված վերքի ձևով վնասվածքով: Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել)», - ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն փոխանցում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 40-ամյա տղամարդու մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Գեորգի Մկրտչյանը շվեյցարական ժամացույցների հայտնի Swatch և Eiffel խանութների ցանցի սեփականատերն էր, ինչպես նաև՝ «Ստալկեր» ֆիրմայի հիմնադիր սեփականատերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG