Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի մարզի Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում այսօր, ժամը 11:00-ի սահմաններում երեխաների տեղափոխող ավտոբուս է շրջվել, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքէջը:

Տեղում իրավիճակը գնահատելու և անհետաձգելի բժշկական օգնություն կազմակերպելու համար դեպքի վայր են մեկնել շտապ օգնության բրիգադներ Հրազդանի և Սևանի բժշկական կենտրոններից, ինչպես նաև նեղ մասնագետներ:

9 հոգի` տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Սևանի հիվանդանոց: Այս պահի դրությամբ` նրանց կյանքին սպառնացող վտանգ չի հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG