Մատչելիության հղումներ

Չինաստանում պահեստի պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասավ 114-ի


Չինաստան - Տյանձին քաղաքի վտանգավոր նյութերի պահեստի տարածքը պայթյունից հետո,14-ը օգոստոսի, 2015թ․

Չինաստան - Տյանձին քաղաքի վտանգավոր նյութերի պահեստի տարածքը պայթյունից հետո,14-ը օգոստոսի, 2015թ․

Չինաստանի արդյունաբերական Տյանձին քաղաքի վտանգավոր նյութերի պահեստում այսօր առավոտյան կրկին պայթյուն է գրանցվել:

Պահեստում անցած չորեքշաբթի տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 114-ի, 95 մարդ անհետ կորած է համարվում: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քաղաքի հիվանդանոցներ է տեղափոխվել 772 մարդ:

Այսօր Տյանձին է այցելել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG