Մատչելիության հղումներ

Բրազիլիայում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են


Բողոքի ակցիա Բրազիլիայում, արխիվ
Բողոքի ակցիա Բրազիլիայում, արխիվ

Բրազիլիայում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունենում ընդդեմ նախագահ Դիլմա Ռուսեֆի վարած քաղաքականության: Ռիո դե Ժանեյրոյում, Սան Պաուլոյում և մայրաքաղաք Բրազիլիայում կիրակի օրը կայացած բողոքի ակցիաներին, նախնական գնահատականներով, 137 հազար մարդ է մասնակցել:

BBC-ի հաղորդմամբ, ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը՝ նրան պատասխանատու համարելով կոռուպցիայի դեմ անարդյունավետ պայքարի և երկրի տնտեսական անկման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG