Մատչելիության հղումներ

logo-print

Վթարի է ենթարկվել Երևանից Անապա ուղևորվող միկրոավտոբուսը․ կա երկու զոհ


Վթարի ենթարկված մեքենա, արխիվ

Վթարի ենթարկված մեքենա, արխիվ

Երևանից Ռուսաստանի Անապա հանգստավայր ուղևորվող միկրոավտոբուսը Կրասնոդարի Արմավիր քաղաքի մատույցներում բախվել է ծառին: Երևանի ժամանակով ժամը 3:30 տեղի ունեցած վթարի հետևանքով միկրոավտոբուսի երկրորդ վարորդը տեղում մահացել է, ևս մեկ ուղևոր մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդամենը հոսպիտալացվել 12 մարդ: Միկրոավտոբուսում 20 ուղևոր է եղել:

Ոստիկանության տվյալներով, «Մերսեդես սպրինտեր»-ի 50-ամյա վարորդը կորցրել է մեքենայի նկատմամբ վերահսկողությունը, ինչի հետևանքով միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և հարվածել ծառին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG