Մատչելիության հղումներ

ՌԴ գյուղնախարարը վստահեցնում է․ «Մոսկվայի պատասխան քայլերից ներքին շուկան չի տուժի»


Ալեքսանդր Տկաչև, ՌԴ գյուղատնտեսության նախարար, արխիվ

Ալեքսանդր Տկաչև, ՌԴ գյուղատնտեսության նախարար, արխիվ

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը վստահեցրել է, թե Մոսկվայի հայտարարած մթերային էմբարգոյի ընդլայնման հետևանքով երկիրը չի տուժի:

"Российская Газета"-ի հետ զրույցում ՌԴ գյուղնախարարը հայտարարել է, թե արգելված մթերքները կփոխարինվեն հայրենական արտադրության ապրանքատեսակներով: «Ալբանիայից, Մոնտենեգրոյից, Իսլանդիայից, Լիխտենշտեյնից և Ուկրաինայից մթերքների ներկրման արգելքի արդյունքում շուկայում կավելանա ռուսական արտադրանքը»,- մանրամասնել է Տկաչևը:

Նա նշել է, թե Մոսկվայի պատասխան պատժամիջոցները շոշափելի ազդեցություն չեն ունենա ներքին շուկայի վրա, քանի որ նշված երկրներից ներկրված մթերքն այդ շուկայում «ընդհանուր առմամբ հինգ տոկոս է կազմել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG