Չինաստանի Տյանձին քաղաքում գտնվող թունաքիմիկատների պահեստում այսօր նոր պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է CNN-ը, նշելով, թե առայժմ տուժածների մասին տեղեկություններ չկան:
Չորեքշաբթի օրը նույն տարածքում տեղի ունեցած ուժգին պայթյունը 85 մարդու մահվան և հարյուրավորների վիրավորվելու պատճառ էր դարձել: