Մատչելիության հղումներ

Հաստատվել է Հունաստանի հակաճգնաժամային օգնության երրորդ փաթեթը


Եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարները հաստատել են Հունաստանի հակաճգնաժամային օգնության երրորդ փաթեթը՝ շուրջ 86 միլիարդ եվրո արժողությամբ:

«Վարկը Հունաստանի համար հասանելի կլինի առաջիկա երեք տարվա ընթացքում», - ասվում է Եվրախմբի տարածած հայտարարության մեջ:

Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսեբլումը խոստովանել է, որ Աթենքին օգնություն հատկացնելու շուրջ քննարկումները ուղեկցվել են մի շարք տարաձայնություններով, սակայն վիճելի հարցերը ի վերջո հարթվել են։

Եվրախմբի նիստը ուրբաթ օրը Բրյուսելում տևել է շուրջ վեց ժամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG