Մատչելիության հղումներ

Քերրին ներկա գտնվեց Կուբայում ԱՄՆ-ի դեսպանատան վերաբացման արարողությանը


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Կուբայում ամերիկյան դեսպանատան վերաբացման արարողության ժամանակ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Կուբայում ամերիկյան դեսպանատան վերաբացման արարողության ժամանակ

Վերջին 54 տարվա ընթացքում առաջին անգամ ամերիկյան դրոշը ծածանվել է Կուբայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա:

Վաշինգտոնի և Հավանայի միջև դիվանագիտական կապերի վերականգնմանը նվիրված միջոցառումը նշանավորվեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի ներկայությամբ:

Քերրին առաջին ԱՄՆ-ի պետքարտուղարն է, ով Կուբա է ժամանել 1961 թվականից հետո:

Իր ելույթում ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը իրադարձությունը պատմական բնորոշեց, սակայն ընդգծեց, որ ԱՄՆ-ը չի դադարի Կուբային կոչ անել քաղաքական փոփոխությունների գնալ:

«Մենք առաջվա պես համոզված ենք, որ Կուբայի ժողովրդի շահերից է բխում իրական ժողովրդավարությունը, որը թույլ կտա նրանց ազատորեն ընտրել իրենց առաջնորդներին և արտահայտել իրենց գաղափարները»,- հայտարարեց պետքարտուղարը:

Կուբան կրկին բացել է Վաշինգտոնում իր դեսպանատունը, չնայած երկու երկրների միջև դեռևս առկա խնդիրներին:

Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոն քննադատում է ԱՄՆ-ին՝ Կուբայի նկատմամբ առևտրային էմբարգոյի պահպանման համար: Հավանայում նշում են, որ Վաշինգտոնի հետ լիարժեք հարաբերությունները կարող են վերականգնվել միայն այն դեպքում, երբ չեղյալ հայտարարվեն բոլոր արգելքները:

Վաշինգտոնը Հավանայի հետ կապերը խզել է 1959 թվականին՝ Կուբայի հեղափոխությունից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG