Մատչելիության հղումներ

Հունաստանի խորհրդարանը կանաչ լույս վառեց 85 միլիարդ եվրոյի նոր փաթեթի համար


Հունաստանի խորհրդարանի նիստը, արխիվ
Հունաստանի խորհրդարանի նիստը, արխիվ

Անցած ողջ գիշերվա ընթացքում Հունաստանի խորհրդարանում քննարկվել են Եվրամիության կողմից հակաճգնաժամային համաձայնության շրջանակում այդ երկրին 85 միլիարդ եվրոյի տրամադրման պայմանները:

Առավոտյան կայացած քվեարկությամբ խորհրդարանն ի վերջո համաձայնություն է տվել ծրագրին:

Ֆինանսական օժանդակության թվով երկրորդ խոշորածավալ փաթեթի տրամադրման համար ԵՄ-ի կողմից մի շարք պայմաններ էին առաջադրվել, այդ թվում՝ որոշ հարկատեսակների գծով տոկոսադրույքների ավելացում, կենսաթոշակային տարիքի բարձրացում, բյուջեի ծախսային մասի կրճատում:

Մինչ քվեարկությունը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը «անհրաժեշտ քայլ» է որակել խորհրդարանի կողմից ծրագրի ընդունումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG