Մատչելիության հղումներ

Մոսկովյան դատարանը ազատազրկման դատապարտեց բարձրաստիճան հրամանատարին


ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատար Վլադիմիր Չիրկին, արխիվ

Ռուսաստանի ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատար Վլադիմիր Չիրկինը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Մոսկվայի զինվորական դատարանի որոշմամբ, Չիրկինը նաև զրկվել է կոչումներից և պարգևներից:

Ըստ մեղադրանքի, Վլադիմիր Չիրկինը 2008 թվականին, օգտագործելով հրամանատարի տեղակալի կարգավիճակը, Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռից բնակարան հատկացնելու դիմաց պահանջել և ստացել է 450 հազար ռուբլի (այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 7000 դոլար ):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG