Մատչելիության հղումներ

Մթերվել է մոտ 17 հազար տոննա պտուղ-բանջարեղեն


Այսօրվա դրությամբ Հայաստանի վերամշակող ընկերությունների կողմից գյուղացիական տնտեսություններից մթերվել և վերամշակվել է 10 հազար 843 տոննա պտուղ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1360 տոննայի դիմաց: Այդ թվում` մթերվել է 6 հազար 294 տոննա ծիրան` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 157 տոննայի դիմաց:

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այսօրվա դրությամբ մթերվել է նաև 5 հազար 870 տոննա բանջարեղեն, որից 4 հազար 210 տոննա լոլիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 4 հազար 451 և 2 հազար 952 տոննայի դիմաց:

Պտուղ-բանջարեղենի մթերումների գործընթացը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG