Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ուսումնասիրում է՝ օգտագործում է արդյոք ԻՊ-ը քիմիական զենք


«Իսլամական պետության» դեմ կռվող քուրդ աշխարհազորայիններ Իրաքում, հուլիս, 2015թ․
«Իսլամական պետության» դեմ կռվող քուրդ աշխարհազորայիններ Իրաքում, հուլիս, 2015թ․

Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է՝ արդյոք «Իսլամական պետության» զինյալները օգտագործում են վտանգավոր քիմիական զենք Իրաքում քրդական ուժերի դեմ պայքարելիս։

Ըստ The Wall Street Journal-ի՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայից ստացած տեղեկության, հավաստի լուրեր կան, որ ահաբեկչական խմբավորումը ձեռք է բերել վտանգավոր քիմիական զենքի տեսակ։

Այնուամենայնիվ, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հաղորդմամբ, դեռ հնարավոր չէ հաստատել տեղեկությունը, քանի որ ուսումնասիրությունները շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG