Մատչելիության հղումներ

Կկառուցվի նոր՝ Այրում-Ջիլիզա սահմանային հսկիչ կետ


Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը

Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մինչև 2017 թվականը կունենա նոր՝ Այրում-Ջիլիզա սահմանային հսկիչ կետ:

Կառավարությունը երեկվա նիստում որոշել է ծառայությանը հողամաս և շենք-շինություն ձեռք բերելու նպատակով պետբյուջեի պահեստային ֆոնդից 16 միլիոն 800 հազար դրամ հատկացնել՝ սահմանային հսկիչ նոր կետը կառուցելու համար:

Այդ կապակցությամբ տարածած հաղորդագրությունում սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նշում է․ - «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» 2015 թվականի մայիսի 21-ի համաձայնագրով և ՀՀ ԵԱՏՄ անդամակցության Ճանապարհային քարտեզով է նախատեսված սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցառումներ իրականացնել: Այդ շրջանակներում էլ՝ ռուսական դրամաշնորհի միջոցներով, կկառուցվի (կվերակառուցվի) Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխան սահմանային բուսասանիտարական վերահսկողության նոր կետ՝ հագեցած վարակազերծման ժամանակակից համակարգերով, որը կներառի նաև անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատորիա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG