Մատչելիության հղումներ

Համահայկական 6-րդ ամառային խաղերը պաշտոնապես փակվեցին


Համահայկական 6-րդ ամառային խաղերի պաշտոնական փակումն օգոստոսի 13-ին ազդարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Համահայկական 6-րդ ամառային խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Անցած 11 օրերի ընթացքում քաղաքամայր Երևանը դարձել էր ողջ հայության և հայ մարզիկների յուրահատուկ հավաքատեղին: Դուք հնարավորություն ունեցաք հաստատել նոր շփումներ՝ ձեռք բերելով նոր ընկերներ: Համահայկական խաղերի ամենակարևոր ձեռքբերումը մեր ժողովրդի զավակների մեկտեղումն է մեր հայրենիքում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկաներին դիմելով ասել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով` այս խաղերում չկան հաղթողներ և պարտվող, հաղթել են բոլորը, քանի որ Համահայկական խաղերը միասնության ապացույց են:

Ներկաներին խոսքով է դիմել նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

«Մի քանի ժամ ևս՝ և Համահայկական խաղերը կդառնան պատմություն: Այս պահին հպարտության զգացում ունենք, ուրախության զգացում: Շուտով իրարից բաժանվելու տխրությունը կունենանք, սակայն պետք է հիշենք, որ Համահայկական խաղերը կրում են Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության խորհուրդը», - ասել է Զաքարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG