Մատչելիության հղումներ

Խոշոր ավտովթար՝ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին. մեկ անձ մահացել է


Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։

Օգոստոսի 13-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 66-րդ կմ-ի հատվածում ԻԻՀ քաղաքացու վարած «Մակ» մակնիշի ավտոմեքենան բախվել է 4 տարբեր՝ «Նիսան Տեանա», «Ֆորդ Տրանզիտ», «Դաֆ» և «Մերսեդես Բենց 4141» մակնիշի ավտոմեքենաներին: «Մակ» մակնիշի ավտոմեքենայի երկաթյա ցիստեռնը պոկվել է կցորդից, և դրանում առկա վառելանյութը թափվել է, որի հետևանքով հրդեհ է բռնկվել Վ.Արզումանյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի, ինչպես նաև՝ ճանապարհի կողքին կայանված «Տոյոտա Յարիս» և Երևան քաղաքի բնակիչ Է. Արզումանյանի վարած «Մերսեդես Բենց 350» մակնիշի ավտոմեքենաներում։

«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահրամ Արզումանյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը, «Մակ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 4 ուղևորները, «Տոյոտա Յարիս» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG