Մատչելիության հղումներ

Արտաշատի տարածաշրջանում կենդանիների մոտ ախտորոշվել է պաստերելյոզ


Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հսկողություն է սահմանել Արտաշատի տարածաշրջանում գտնվող ամառային արոտավայրերից մեկի տարածքի ու կենդանիների գլխաքանակի նկատմամբ՝ հիվանդության առաջին իսկ ախտանշանները տեսնելու դեպքում կանխարգելիչ միջոցառումներ կատարելու նպատակով:

Ծառայությունը օգոստոսի 8-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ Արտաշատի տարածաշրջանում գտնվող ամառային արոտավայրերից մեկում կենդանու անկման դեպք է գրանցվել: Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետներն ու մարզային կենտրոնի տեսուչները տեղում պարզել են, որ անկել է մեկ երինջ՝ Այգեզարդ համայնքի բնակչին պատկանող, իսկ Նարեկ համայնքի բնակչին պատկանող մեկ այլ կենդանի ենթարկվել է հարկադիր մորթի: Մսեղիքի լաբորատոր փորձաքննության արդյունքում ախտորոշվել է պաստերելյոզ հիվանդությունը:

Ծառայության մասնագետները արոտավայրում գտնվող կենդանիներին ենթարկել են կլինիկական զննության և համապատասխան բուժում նշանակել: Միաժամանակ հանձնարարել են կիրառել անկումից խուսափելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG