Մատչելիության հղումներ

Դատարանը Լեյլա Յունուսին դատապարտեց 8,5, Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման


Լեյլա և Արիֆ Յունուսներ

Լեյլա և Արիֆ Յունուսներ

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակեց իրավապաշտպան ամուսինների «ֆինանսական մեքենայությունների» գործերով դատավճիռը․ 8,5 տարվա ազատազրկում Լեյլա Յունուսին, 7 տարի ամուսնուն՝ Արիֆ Յունուսին:

Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել խոշոր չափերի հասնող վնաս պատճառելու և մեքենայության մեջ: Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել խոշոր չափի մեքենայությունների, ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, փաստաթղթերի կեղծման հոդվածներով:

Լեյլա Յունուսը բանտում է անցյալ տարվա հուլիսից, իսկ նրա ամուսինը` Արիֆը, անցյալ տարվա օգոստոսից։

Իրավապաշտպանների պնդմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը Յունուսների դատավարությամբ ցանկանում է արմատախիլ անել երկրում այլախոհության ցանկացած նշույլ։

Լեյլա Յունուսը Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիրն է և տնօրենը, իշխանությունն այդ հասարակական կազմակերպությունը չի գրանցել։ Լեյլա Յունուսը տարիներ շարունակ կապ է պահպանել հայ իրավապաշտպանների և հասարակական ակտիվիստների հետ՝ նպատակ ունենալով ժողովրդական դիվանագիտություն իրականացնել։ Նա հետևողականորեն քննադատել է Ալիևի քաղաքականությունը։

Արիֆ Յունուսը հայտնի պատմաբան է և կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ, նա հեղինակել է բազմաթիվ աշխատություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով։

Ըստ Յունուսների փաստաբանների և իրավապաշտպանների, ամուսինները ունեն առողջական լուրջ խնդիրներ, հատկապես՝ Արիֆ Յունուսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG