Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ևս հինգ երկիր ընդգրկեց պատժամիջոցների ցանկում


Ռուսաստանի վարչապետ Դիմտրի Մեդվեդևը կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Ռուսաստանի վարչապետ Դիմտրի Մեդվեդևը կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Ռուսաստանն ընդարձակել է այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ պարենի բեռնարգելք (էմբարգո) է սահմանված: Համապատասխան որոշումը ստորագրել է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Թարմացված ցանկում են հայտնվել ևս հինգ երկրներ՝ Ալբանիան, Մոնտենեգրոն, Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Ուկրաինան. վերջինի համար, համաձայն որոշման, նախատեսված է հատուկ պատժամիջոցների սահմանում:

Ուկրաինայից գյուղմթերքների ներմուծման արգելքը ուժի մեջ կմտնի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի գործարկման պահից, հայտարարել է Մեդվեդևը կառավարության նիստի ընթացքում:

Ուկրաինայի և Եվրամիության միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարի 1-ից:

Հուլիսի վերջին Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների երկարաձգմանը միացել են Մոնտենեգրոն, Ալբանիան, Լիխտենշտեյնը, Իսլանդիան, Նորվեգիան, Ուկրաինան և Վրաստանը:

2014 թվականի օգոստոսից արգելված է Եվրամիությունից, ԱՄՆ-ից, Կանադայից, Նովեգիայից և Ավստրալիայից մսամթերքի և կաթնամթերքի, մրգերի և բանջարեղենի ներմուծումը Ռուսաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG