Մատչելիության հղումներ

logo-print

ՏԿԱԻՆ-ը զգուշացնում է՝ առաջիկա օրերին սպասվում է բարձր ջերմային ֆոն և հրդեհավտանգ իրավիճակ


Օգոստոսի 14-ից Երևանում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է սպասվում, պաշտոնական

Օգոստոսի 14-ից Երևանում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է սպասվում, պաշտոնական

Օգոստոսի 14-18-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ազգաբնակչությանը խորհուրդ տալով այդ ընթացքում «խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող մարդկանց»:

Նախարարությունը նաև նշում է, թե «գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG