Մատչելիության հղումներ

Իջևանի համայնքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուներ առայժմ չկան


Իջևանի համայնապատկեր, արխիվ
Իջևանի համայնապատկեր, արխիվ

Սեպտեմբերի 13-ին Իջևանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվում է վաղը, մինչև օրս, սակայն, առաջադրված թեկնածուներ չկան:

Մեկ ամսից կայանալիք քվեարկության շեմին ուշագրավ է այն փաստը, որ համայնքի ներկայիս ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Ղալումյանը լքել է կուսակցությունը` համալրելով իշխող Հանրապետականի շարքերը:

«Ազատությունը» փորձեց Վարդան Ղալումյանից ճշտել` ինչո՞ւ է հեռացել ԲՀԿ-ից, որի աջակցության շնորհիվ նաև անցած ընտրություններում դարձավ քաղաքապետ: Վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Փոխարենը` Հանրապետականի Իջևանի կառույցի ղեկավար Սամվել Առաքելյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Վարդան Ղալումյանը Գագիկ Ծառուկյանի հասցեին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից ու քաղաքականությունից Ծառուկյանի հեռանալուց հետո միացել է իշխող մեծամասնությանը:

Այս թեմայի շուրջ այսօր հայտարարություն է տարածել նաև վերակազմավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Վահան Բաբայանը` ընդգծելով. - «Վարդան Ղալումյանը փետրվարից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չէ, և, բնականաբար, կուսակցությունը նրա քայլերի և որոշումների համար որևէ պատասխանատվություն չի կրում: Նույն հաջողությամբ նա կարող էր անդամակցել ցանկացած այլ կուսակցության, որտեղ Վարդան Ղալումյանի տիպի գործիչների կարիքը երևի թե կա»:

Նաիրա Խաչիկյան, Իջևան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG