Մատչելիության հղումներ

logo-print

Արիֆ Յունուսի առողջական վիճակը դատական նիստի ընթացքում կտրուկ վատացել է


Լեյլա և Արիֆ Յունուսներ, արխիվ

Լեյլա և Արիֆ Յունուսներ, արխիվ

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում Լեյլա և Արիֆ Յունուսների գործով դատական նիստի ընթացքում կտրուկ վատացել է Արիֆ Յունուսի առողջական վիճակը:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, այսօրվա նիստում մեղադրյալների պաշտպանները հանդես են եկել եզրափակիչ ելույթներով՝ խնդրելով արդարացնել իրավապաշտպան ամուսիններին:

Պաշտպանների ելույթներից հետո նախատեսվում էին մեղադրյալների ելույթները, սակայն Արիֆ Յունուսի առողջական վիճակի վատթարացման պատճառով նիստն ընդհատվել է:

Ադրբեջանական լրատվամիջոցը նշում է, որ մինչ այդ էլ երկու անգամ Արիֆ Յունուսի առողջական խնդիրների պատճառով նիստը հետաձգվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG