Մատչելիության հղումներ

Խորվաթիայի նախագահը վստահ չէ, որ ԻՊ-ը գլխատել է իր երկրի քաղաքացուն


ԻՊ-ի կողմից պատանդառված Տոմիսլավ Սալոպեկը, 22-ը հուլիսի, 2015թ․
ԻՊ-ի կողմից պատանդառված Տոմիսլավ Սալոպեկը, 22-ը հուլիսի, 2015թ․

Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչն ասել է, թե 100 տոկոսով չի կարող հաստատել, որ «Իսլամական պետության» զինյալները գլխատել են իր երկրի քաղաքացուն։ Նա հորդորել է չհրապարակել Տոմիսլավ Սալոպեկի գլխատման մասին վկայող լուսանկարները։

Դատելով համացանցում տեղադրված լուսանկարներից, «Իսլամական պետություն» խմբավորումը, ամենայն հավանականությամբ, գլխատել է հերթական պատանդին՝ Խորվաթիայի քաղաքացի Տոմիսլավ Սալոպեկին, երեկ փոխանցել է CNN-ը։

Խորվաթիայի կառավարության հաղորդմամբ, Սալոպեկը առևանգվել էր հուլիսի 22-ին Կահիրեում։ Առևանգողները պահանջել էին Եգիպտոսի բանտերից ազատ արձակել բոլոր մահմեդական կանանց՝ սպառնալով հակառակ դեպքում սպանել պատանդին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG