Մատչելիության հղումներ

Հրապարակվում է Պերմյակովի գործով դատավճիռը


Այս պահին Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը հրապարակում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավճիռը:

Դատական նիստն անցկացվում է Գյումրիում՝ 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Վալերի Պերմյակովը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության մեջ: Նախաքննության տվյալներով, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողը այս տարվա հունվարի 12-ին ինքնակամ, զենքով լքել է պահակակետը և սպանել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, վիրավորել մանկահասակ երեխային, ով ավելի ուշ մահացավ հիվանդանոցում: Թուրքիայի սահմանը հատելու փորձ կատարելիս ռուս սահմանապահների կողմից ձերբակալված Պերմյակովը խոստովանել է իր մեղքը:

Ավետիսյանների սպանության գործը, հիշեցնենք, ռուսական կողմը վերջերս փոխանցեց հայկական կողմին, իսկ ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատում է զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեղադրանքներով:

Դատավճռի հրապարակմանը կարող եք հետևել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG