Մատչելիության հղումներ

logo-print

Հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ


Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ, հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Օգոտոսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Կարեն Պարույրի Հովհաննիսյանը», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG