Մատչելիության հղումներ

Պերմյակովը դատարանում հանդես եկավ եզրափակիչ խոսքով


Վալերի Պերմյակովը դատարանում, Գյումրի, 12-ը օգոստոսի, 2015թ․

Վալերի Պերմյակովը դատարանում, Գյումրի, 12-ը օգոստոսի, 2015թ․

Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն այսօր դատական նիստի ժամանակ իր եզրափակիչ խոսքում հայտարարեց, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում և պատրաստ է կրել ցանկացած պատիժ։

Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը, հիշեցնենք, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացվող արտագնա նիստում Պերմյակովին դատեց միայն զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեղադրանքներով, քանի որ Ավետիսյանների սպանության գործը ռուսական կողմը փոխանցել է Հայաստանի իրավապահ մարմիններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG