Մատչելիության հղումներ

Կասեցվել է ժամկետանց հյութերի խտանյութի ներմուծումը Հայաստան


Լուսանկարը՝ ՍԱՊԾ-ի

Լուսանկարը՝ ՍԱՊԾ-ի

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) կասեցրել է Բուլղարիայից 700 կիլոգրամ հյութերի խտանյութի ներմուծումը Հայաստանի տարածք:

Ծառայությունը սահմանային վերահսկողության արդյունքում պարզել է, որ դեղձի, մանգոյի և ելակի խտանյութերի, ինչպես նաև դոնդողի ներկրվող խմբաքանակը ժամկետանց է, տարաների վրա առկա է կրկնակի պիտակավորում: Միաժամանակ, ՍԱՊԾ-ի հաղորդագրության համաձայն, նշված ապրանքատեսակներն ապահովված չեն հայերեն մակնշմամբ:

«Հաշվի առնելով հայտնաբերված անհամապատասխանությունները՝ արգելվել է բեռի ներմուծումը և առաջարկվել ներմուծողին սահմանված կարգով այն վերադարձնել, օգտահանել կամ ոչնչացնել», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG