Մատչելիության հղումներ

Բնապահպանության նախարարն ընդունել է ՀԲ առաքելության տնօրենին


Լուսանկարը՝ Հայաստանի բնապահպանության նախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի բնապահպանության նախարարության

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի առաքելության տնօրեն Լորա Բեյլին և ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանին:

«Այսօր ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բնապահպանական լուրջ խնդիր է գլոբալ տաքացումը և կլիմայի փոփոխության բացասական հետևանքները կանխելու կամ դրանց հակազդելու խնդիրը: Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունն առաջին հերթին անդրադառնում է ջրային ռեսուրսների վրա: Ուստի մենք մեր առջև խնդիր ենք դրել ներդնելու Արարատյան հարթավայրի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգ, ինչպես նաև վերականգնելու հարթավայրի էկոլոգիական հավասարակշռությունը», - նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է Գրիգորյանը՝ նշելով. - «Մեր մյուս առաջնահերթությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացումն է: Հույս ունենք Համաշխարհային բանկի մասնագիտական և ֆինանսական ներուժի աջակցությամբ առաջիկայում մշակել արդյունավետ ծրագրեր, վերոնշյալ պլանները կյանքի կոչելու նպատակով»:

Լորա Բեյլը, իր հերթին հույս է հայտնել, որ մասնագիտական քննարկումների և առկա փորձի փոխանակման արդյունքում արդյունավետ ծրագրերի մշակման հեռանկարներ կստեղծվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG