Մատչելիության հղումներ

«Ոտքի՛, Հայաստան»-ը կոչ է անում ընդդիմադիր ուժերին՝ «դիտորդի դերում չլինել»


«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյան, արխիվ

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյան, արխիվ

Շարժումը կոչ է անում իշխանափոխության պրոցես սկսել։

«Ոտքի՛, Հայաստան»-ը Հանրապետության հրապարակից տուն չի գնա ու կշարունակի պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ։

Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի խոսքով, թեև երեկվա հանրահավաքի ժամանակ որևէ գործողությունների չդիմեցին, որովհետև հավաքը մարդաշատ չէր, այդուահանդերձ խոստացան մինչև օգոստոսի 21-ը աշխատանք տանել, շատ մարդ բերել հրապարակ ու գործողությունների անցնել։

«Եթե այսօր բավարար թվով քաղաքացիներ չհավաքեցինք, վստահ եղեք, որ վաղը՝ թե «Ոտքի՛, Հայաստանը» կլինի, թե չի լինի, կամ մեկ այլ շարժում կլինի, քաղաքացիներն իրենց խոսքն ասելու են», - ասաց Սանասարյանը։

Նա կարևորեց հրապարակ եկող քաղաքացիների պատրաստակամությունը՝ մնալ հրապարակում, գործողություններ անել, փողոցներ փակել։

«Էս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում որպես կոնկրետ շարժում «Ոտքի՛, Հայաստան» շարժումն է, որ ամառն անցկացրեց փողոցում. 15 օր մենք Հանրապետության հրապարակում ենք», - ասաց նախաձեռնության անդամը։

Նա կոչ արեց ընդդիմադիր կուսակցություններին, քաղաքական ուժերին՝ «դիտորդի դերում չլինել»։ «Թե իրենք համաձայն չեն մեզ հետ, թող գան, իրենց ավելի համոզիչ պայքարը տանեն, և մենք անպայման կլինենք ցանկացած պայքարող մարդու կողքին», - ասաց Սանասարյանը, նշելով, որ դիմելու են կուսակցություններին՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական, որ կոչ անեն իրենց ընտրազանգվածին՝ գալ Հանրապետության հրապարակ ու սկսել իշխանափոխության պրոցես։

XS
SM
MD
LG