Մատչելիության հղումներ

Թուրք նախկին դատախազները «փախել են Հայաստան»․ ԱԱԾ-ն տեղեկատվության չի տիրապետում


Վրաստան - Սարպիի անցակետը վրաց - թուրքական սահմանին, արխիվ
Վրաստան - Սարպիի անցակետը վրաց - թուրքական սահմանին, արխիվ

Պաշտոնից ազատված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան ձերբակալությունից խուսափելու նպատակով երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան, այսօր հաղորդում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթին:

Սահմանային անցակետում անվտանգության տեսախցիկները ֆիքսել են Թուրքիայից դատախազների փախուստի պահը։ Նրանք, ըստ թուրքական աղբյուրների, Սարպի անցակետով նախ հատել են թուրք - վրացական սահմանը, ապա անցել Հայաստան։

Դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան ներգրավված էին 2013 թվականի դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալի դատական գործում։ Այս տարվա մայիսին Օզին և Քարային պաշտոնանկ են արել՝ հանցավոր խումբ կազմելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու պատճառով, օրերս էլ թուրքական դատարանը նրանց ձերբակալելու որոշում է կայացրել:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից «Ազատությանը» ասացին, որ թուրք նախկին դատախազների՝ երկիր ներթափանցելու վերաբերյալ ոչ մի տեղեկատվության չեն տիրապետում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG