Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետ. Պետք է փորձենք գյուղատնտեսությունն ավելի արդյունավետ դարձնել


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի գիտական ներուժի լիարժեք և արդյունավետ իրացման վերաբերյալ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ուղղություն և ոլորտում ավելի բարձր ցուցանիշներ արձանագրելու գործում ակնկալում է ագրոպարենային համակարգի գիտական ներուժի աջակցությունը և ակտիվ համագործակցությունը: ​

«Մենք՝ կառավարությունը և գիտական ոլորտը, պետք է փորձենք միասին գյուղատնտեսության բնագավառն ավելի զարգացնել և ավելի արդյունավետ դարձնել: Պետք է արդյունքների մասին խոսենք՝ բոլորիս ուժերը համատեղենք և արդյունք տանք, մեր գյուղացիներին, հողօգտագործողներին ուղղորդենք», - ասել է վարչապետը:

Ամփոփելով քննարկումը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է մշակել կոնկրետ իրատեսական ծրագրեր, համատեղ քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ և ներկայացնել կառավարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG