Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը այցելել է Մուսալեռի հուշահամալիր


Լուսանկարը՝ ՊՆ-ի

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Մուսալեռի հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ` հերոսամարտի մասնակիցների անկոտրում կամքը, ազատագրական ոգին ու արիությունը խորհրդանշող հուշահամալիրի տարածքում սկսվել են շինարարական ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ:

Հուշարձանի և հերոսամարտի պատմությունը ներկայացնող թանգարանի շինարարության հետ կապված հարցերին ու մանրամասներին, արդիականացման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով այսօր Մուսալեռի հուշահամալիր է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհայանը՝ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, զինվորականների ուղեկցությամբ:

Քննարկելով տարածքի բարեկարգման հետ կապված առաջարկություններն ու դիտարկումները, աշխատանքների կատարման հաջորդականությունն ու ժամանակացույցը, Օհանյանը անձնակազմին տվել է մի շարք հանձնարարականներ՝ նախանշված ժամկետներում աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով, ասված է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG