Մատչելիության հղումներ

logo-print

Նոր բախումներ Դոնեցկում


Ուկրաինա - Գնդակոծության հետևանքով ավերված տուն Դոնեցկում, օգոստոս, 2015թ․

Ուկրաինա - Գնդակոծության հետևանքով ավերված տուն Դոնեցկում, օգոստոս, 2015թ․

Ուկրաինական բանակի տվյալներով՝ երեկ Դոնեցկում ռուսամետ անջատականների հետ բախումների հետևանքով մեկ ուկրաինացի զինվոր զոհվել, 9-ը վիրավորվել են։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Անդրիյ Լիսենկոն լրագրողներին ասել է, որ թեև 400 անջատականները եղել են 10 տանկերով ու նույնքան զրահամեքենաներով, այդուամենայնիվ մեծ վնասներ կրելով նահանջել են։

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինն էլ հակառակն է պնդել՝ ասելով, թե իրենց է հաջողվել կասեցնել ուկրաինական զինուժի առաջխաղացումը, ինչի հետևանքով ուկրաինական զորքը մեծ վնասներ է կրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG