Մատչելիության հղումներ

Թուրքիայում՝ հարձակումների նոր ալիք, սպանվածներ և վիրավորներ


Թուրքիա - Հատուկջոկատայինները Սուլթանբեյլիի ոստիկանատան մոտ, Ստամբուլ, 10-ը օգոստոսի, 2015թ․
Թուրքիա - Հատուկջոկատայինները Սուլթանբեյլիի ոստիկանատան մոտ, Ստամբուլ, 10-ը օգոստոսի, 2015թ․

Այսօր Թուրքիայի Շըրնաք գավառում ճանապարհի վրա պայթյունից ոստիկանության չորս սպա է զոհվել, իսկ դրանից քիչ անց ուղղաթիռի գնդակոծման հետևանքով մի զինվոր է սպանվել:

Կեսգիշերից քիչ անց Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասի ոստիկանատան մոտ կայանված ավտոմեքենա է պայթել, վիրավորվել է յոք քաղաքացիական անձ, երկու ոստիկան և ոստիկանապետի տեղակալը: Ավելի ուշ՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, զինյալները կրակ են բացել, երբ ոստիկանները տվյալ վայրում հետաքննություն էին իրականացնում: Իրավապահները պատասխան կրակ են բացել, տևական փոխհրաձգության ժամանակ սպանվել է ոստիկանության մի սպա և երկու ենթադրյալ զինյալ, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:

Բացի այդ, ինչպես հաղորդում է BBC-ն, երկու զինված անձինք կրակ են բացել Ստամբուլում Միացյալ Նահանգների հյուպատոսության մոտ, տուժածներ չկան: Երբ ոստիկանները պատասխան կրակ են բացել, հարձակվողները փախուստի են դիմել, սակայն նրանցից մեկը ձերբակալվել է:

Թուրքիայի զինված ուժերի ուղղաթիռներն էլ, ըստ հաղորդագրությունների, ռմբակոծել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դիրքերը:

BBC-ն նշում է, որ լարվածությունը Թուրքիայի կառավարության և քուրդ զինյալների միջև աճում է, վերջերս էլ պաշտոնական Անկարան հայտարարել է, թե ավելի ակտիվ դեր է ստանձնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG