Մատչելիության հղումներ

logo-print

Կիևը դերասանների ու երգիչների «սև ցուցակ» հրապարակեց


Բելառուս - Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հյուրընկալվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, 22-ը հուլիսի, 2015թ․

Բելառուս - Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հյուրընկալվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, 22-ը հուլիսի, 2015թ․

Ուկրաինայի մշակույթի նախարարությունն օրերս հրապարակել է ռուսամետ 13 դերասանների ու երգիչների անուններ, որոնց կատարումներն արգելվելու են երկրի հեռուստատեսային և ռադիոհաղորդումներով, չեն ցուցադրվելու նրանց մասնակցությամբ ֆիլմեր։

«Սև ցուցակում» է հայտնվել նաև ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն։ Անցած ամիս դերասանին հինգ տարով արգելեցին մուտք գործել Ուկրաինա։

«Սև ցուցակում» են նաև ռուսաստանցի երգիչ Իոսիֆ Կոբզոնն ու դերասան Միխայիլ Բոյարսկին։

Ըստ Կիևի, ցուցակում հայտնված մարդիկ սպառնալիք են Ուկրաինայի ազգային անվտանգությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG