Մատչելիության հղումներ

Մերձմոսկովյան ջրամբարի մոտ տեղի ունեցած ավիավթարի զոհերի մեջ հայեր կան


Շաբաթ օրը Մոսկվայից ոչ հեռու` Իստրայի ջրամբարի մոտ տեղի ունեցած ավիավթարի զոհերից առնվազն երկուսը հայեր են:

Lifenews հեռուստաընկերության տեղեկություններով նրանք են՝ Լարիսա և Պարույր Մանուկյանները:

Բացի այդ, ուղղաթիռի հետ բախման արդյունքում կործանված հիդրոպլանի ուղևորների թվում երկու անչափահասներ են եղել` Էրիկ և Օֆելիա անունով:

Լրատվամիջոցը չի հրապարակել նրանց ազգանունները:

Մոսկվայի մարզում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում ընդհանուր առմամբ 9 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG