Մատչելիության հղումներ

Փրկարարները մերձմոսկովյան ջրամբարից դուրս են բերել ավիաաղետի զոհերի մարմինները


Փրկարարները մերձմոսկովյան ջրամբարներից մեկից դուրս են բերել այսօր ավելի վաղ տեղի ունեցած ավիաաղետի 4 զոհերի մարմինները:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 9-ին Իստրա ջրամբարի վրա ուղղաթիռի և մասնավոր ինքնաթիռի բախման հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 9-ի, որոնողական աշխատանքներ են տարվում մյուս զոհերի մարմինները հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ՝ օդային անվտանգության կանոնների հնարավոր խախտման կապակցությամբ:

Ըստ ՏԱՍՍ և «Ինտերֆաքս» գործակալությունների

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG