Մատչելիության հղումներ

Նեմցովի սպանության գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել


Բորիս Նեմցովի սպանությունից 100 օր անց, արխիվ

Բորիս Նեմցովի սպանությունից 100 օր անց, արխիվ

Մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականի տեղեկություններով, Բորիս Նեմցովի սպանության հետաքննությունը հանցագործության նոր մանրամասներ է վերհանել:

Վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները, թերթը պնդում է, թե ռուսաստանցի ընդդիմադիրը սպանվել է երկու տարբեր ատրճանակներից:

«Փորձագետները նման եզրակացության են հանգել` ուսումնասիրելով Նեմցովի ստացած հրազենային երեք վնասվածքները: Հետաքննությունում ներգրավված մասնագետները համոզված են, որ հանցագործների կողմից օգտագործված երկու ատրճանակներից միայն մեկն է խլացուցիչով եղել»,- գրում է «Կոմերսանտը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG