Մատչելիության հղումներ

Գերմանիայի ԱԳ նախարար․ «Քրդերի հետ հաշտեցման ձախողումը աղետ կդառնա Թուրքիայի համար»


Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ

«Քրդերի հետ հաշտեցման գործընթացի ընդհատումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Թուրքիայի համար»:

Այս մասին «Ռեյնիշե Փոսթ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում ծավալված հակամարտություններին զուգահեռ նաև քրդերի հետ հաշտեցման ձախողումը իսկական աղետ կդառնա ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար:

«Միայն բանակցությունների միջոցով է հնարավոր կանխել վերադարձը 90-ականների կատաղի բախումներին»,- հավելել է Շտայնմայերը:

Անդրադառնալով թուրքական մամուլում հայտնված տեղեկություններին, ըստ որոնց, քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը կարող է օրենքից դուրս հայտարարվել, Գերմանիայի արտգործնախարարը նշել է․ - «Քրդերը քաղաքական լսելի ձայն ունեն Թուրքիայում: Իրավական և վարչական լծակների կիրառմամբ այդ ձայնի լռեցումը տեղին չի լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG