Մատչելիության հղումներ

Բաքուն ապասառեցնում է ադրբեջանական բանկերում գտնվող իրանական միջոցների մի մասը


Ադրբեջանի կենտրոնական բանկի շենքը, արխիվ

Ադրբեջանի կենտրոնական բանկի շենքը, արխիվ

Իրանական Mehr լրատվական գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի իշխանությունները մտադիր են ապասառեցնել Իրանի քաղաքացիների կողմից ադրբեջանական բանկերում պահ տրված ֆինանսական միջոցների մի մասը:

Այս տեղեկությունը Mehr-ին փոխանցել է համագործակցության և առևտրի իրանա-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Մեհդի Մոհտաշեմին, հավելելով, թե Ադրբեջանի կենտրոնական բանկը համաձայնել է ապասառեցնել իրանցիներին պատկանող միջոցներից շուրջ 120 միլիոն դոլարը:

«Արգելափակված իրանական միջոցների ընդհանուր ծավալն ադրբեջանական բանկերում կազմում է շուրջ կես միլիարդ դոլար»,- հիշեցրել է Մոհտաշեմին:

Իրանական աղբյուրները հաղորդում են, որ պաշտոնական Թեհրանը պատրաստ է առաջիկայում սկսել Նախիջևանի ինքնավար հանրապետությանը գազի մատակարարումը: Այս բոլոր պայմանավորվածություններին կողմերը հանգել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևի այս շաբաթ Թեհրան կատարած այցի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG