Մատչելիության հղումներ

Վայոց Ձորում մանկական ճամբարից 16 երեխա է հոսպիտալացվել


Վայոց Ձորի մարզի հանգստյան տներից մեկում ձևավորված մանկական ճամբարից 16 երեխա աղեստամոքսային գանգատներով հոսպիտալացվել է Վայքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Բոլոր երեխաների մոտ դիտվել են որովայնի շրջանում ցավեր, գլխացավ, թուլություն, միայն 2-ի մոտ` նաև ջերմություն և փսխում: Երեխաների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Հիվանդության առաջացման պատճառի հայտնաբերման նպատակով քննարկվել են և՛ սննդային, և՛ ջրային գործոնները, կազմակերպվել են նմուշառումներ` թե՛ խմելու ջրի ցանցից, թե՛ երեխաներին մատակարարվող սննդից, ուսումնասիրվել են խոհանոցի և երեխաների կեցության պայմանները, ինչպես հիվանդներից, այնպես էլ կոնտակտավորներից ապահովվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար: Կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ խոհանոցում, ննջասենյակներում, սանհանգույցում:

Ներկա դրությամբ ճամբարում հիվանդ երեխաներ չկան, իսկ հոսպիտալացված բոլոր երեխաները լավացումով դուրս են գրվել:

Աղեստամոքսային գանգատների առաջացման հավանական պատճառը երեխաների կողմից տանից բերված արագ փչացման ենթակա սննդամթերքի օգտագործումն է, որը չի պահպանվել սառնարանային պայմաններում, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG