Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի արտգործնախարարությունը պահանջում է ճանաչել տարածքային ամբողջականությունը


Վրաստան - Օգոստոսյան պատերազմի զոհերից մեկի հարազատը գերեզմանի մոտ, Թբիլիսի, 8-ը օգոստոսի, 2014թ.

Վրաստան - Օգոստոսյան պատերազմի զոհերից մեկի հարազատը գերեզմանի մոտ, Թբիլիսի, 8-ը օգոստոսի, 2014թ.

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված 7 տարի առաջ տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետ:

«2015 թվականի օգոստոսի 7-ին լրացավ Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի և անկախ պետության տարածքները բռնազավթելու 7-րդ տարին: 7-րդ տարելիցին կրկին բռնազավթած է Վրաստանի տարածքների 20 տոկոսը, ինչի հետևանքով կոպտորեն ոտնահարվում են տեղի բնակչության հիմնարար իրավունքները, իսկ էթնիկ զտումներից հարյուր հազարավոր տուժածները հնարավորություն չունեն վերադառնալ հարազատ տները»,- նշված է հայտարարության մեջ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնում շարունակել Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունները և միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել տարածքային ամբողջականության սկզբունքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG