Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հերքեց անօդաչու թռչող սարքեր խփելու մասին Բաքվի հերթական պնդումը


Հայկական արտադրության անօդաչու թռչող սարք, արխիվ
Հայկական արտադրության անօդաչու թռչող սարք, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից երեկ տարածված տեղեկությունը, թե իբր իրենց զինված ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ երկու հայկական անօդաչու թռչող սարքեր են խփել, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը պարբերաբար հաղորդում է իր զինուժի կողմից իբր հայկական անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու մասին, Ղարաբաղի ռազմական գերատեսչությունն էլ այդ պնդումները հերքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG