Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդակցություն ՊՆ-ում՝ «Շանթ-2015» զորավարժությունների նախապատրաստման համար


Սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության տարածքում կայանալիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստական միջոցառումների շրջանակում այսօր ՀՀ պաշտպանության նախաարության վարչական համալիրում անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

«ՀՀ գերատեսչությունների և «Շանթ-2015» զորավարժությունների միջնորդական խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են ռազմավարական մակարդակի միջոցառումների ընթացքում` ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում ՀՀ գերատեսչությունների և դրանց ենթակա ստորաբաժանումների գործողությունները, պարզաբանվել են պետական կառույցների համատեղ գործողությունների ներդաշնակեցմանը, միասնական քաղաքականությանը և միասնական կառավարման համակարգի յուրաքանչյուր օղակին վերաբերող խնդիրներ»,- հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG