Մատչելիության հղումներ

logo-print

Հեղեղների հետևանքով հարյուրավոր զոհեր և միլիոնավոր տեղահանվածներ Հարավային Ասիայում


Ջրհեղեղ Պակիստանում, գոստոս, 2015

Ջրհեղեղ Պակիստանում, գոստոս, 2015

«Կոմեն» ցիկլոնին հաջորդած հորդառատ մուսոնային անձրևների հետևանքով Հնդկաստանում, Բանգլադեշում, Պակիստանում և Մյանմարում սկսված ուժգին ջրհեղեղները հարյուրավոր զոհերի և միլիոնավոր մարդկանց տեղահանման պատճառ են դարձել:

Այս մասին հաղորդում է CNN-ը, նշելով, որ միայն Հնդկաստանում ջրհեղեղի պատճառով զոհվածների թիվն արդեն հասել է 192-ի: Արևմտյան Բենգալիայում հարյուր հազարավոր մարդիկ հեղեղներից փրկվելու համար տեղափոխվել են աջակցության ճամբարներ:

Պակիստանում ջրհեղեղների հետևանքով տեղահանվածների թիվը գերազանցել է միլիոնը: Հումանիտար կազմակերպությունների տվյալներով, այս երկրում զոհերի թիվն այս պահին 86 է:

Եվս 259 հազար մարդ տեղահանվել է Մյանմարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG