Մատչելիության հղումներ

Կայազորային դատարանը Պերմյակովին կդատի Գյումրիում


Վալերի Պերմյակովը հարցաքննության ժամանակ, Գյումրի, 22-ը հունվարի, 2015թ․

Վալերի Պերմյակովը հարցաքննության ժամանակ, Գյումրի, 22-ը հունվարի, 2015թ․

Օգոստոսի 12-ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը կկայանա Գյումրիում: «Ազատությանը» այդ մասին հայտնեց Երևանի հինգերորդ կայազորային զինվորական դատարանի մամուլի խոսնակ Սերգեյ Սառումովը:

Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին կա Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանի որոշումը, հավելեց մամուլի խոսնակը:

Ավելի վաղ Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի մամուլի խոսնակ Ալյոնա Կատկալոն ասել էր, որ դատը կլինի բաց:

Վալերի Պերմյակովը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության մեջ: Նախաքննության տվյալներով, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողը այս տարվա հունվարի 12-ին ինքնակամ, զենքով լքել է պահակակետը և սպանել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, վիրավորել մանկահասակ երեխային, ով ավելի ուշ մահացավ հիվանդանոցում: Թուրքիայի սահմանը հատելու փորձ կատարելիս ռուս սահմանապահների կողմից ձերբակալված Պերմյակովը խոստովանել է իր մեղքը:

Ավետիսյանների սպանության գործը, հիշեցնենք, ռուսական կողմը վերջերս փոխանցեց հայկական կողմին, իսկ ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատելու է զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեղադրանքներով:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG