Մատչելիության հղումներ

Օբամա․ Իրանի հետ համաձայնագրին ընդդիմացող միակ երկիրը Իսրայելն է


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում խոսում է Իրանի հետ ձեռք բերված համաձայնության մասին, 5-ը օգոստոսի, 2015թ․

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում խոսում է Իրանի հետ ձեռք բերված համաձայնության մասին, 5-ը օգոստոսի, 2015թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շարունակում է պաշտպանել Իրանի և գերտերությունների միջև կնքված համաձայնագիրը՝ անվանելով այն «միջուկային զենքի չտարածման երբևէ ձեռք բերված ամենաուժեղ համաձայնագիրը»:

Ըստ Օբամայի՝ թեպետ այս պայմանագիրը չի լուծում ԱՄՆ-ի բոլոր խնդիրները իսլամական հանրապետության հետ, այդուհանդերձ, դրանով Միացյալ Նահանգները ձեռք է բերում անվտանգության նախադրյալներ:

Սեպտեմբերին Կոնգրեսը իր քվեարկությամբ կորոշի պայմանագրի հետագա ճակատագիրը: Հանրապետականները վստահ են, որ բավականաչափ ձայներ ունեն այն չհաստատելու համար: Մինչդեռ Օբաման շարունակում է պնդել՝ այս պայմանագրին ընդդիմացող միակ երկիրը Իսրայելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG