Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր իր նստավայրում ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին` վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Այս մասին հաղորդում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարար Օհանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին «Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ- բելառուսական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության ոլորտների ընդլայնման համար»,- մասնավորապես, նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում: