Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում «Էլիավա» շուկայի ներկանյութերի պահեստում երեկ երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել:
Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 28 հրշեջ մեքենաներ և 125 հրշեջներ, օգտագործվել է նաև ուղղաթիռ: Հրշեջներից երկուսը կրակի մարման ընթացքում տուժել են: